«Եվրատեսիլ2017»-ում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան
«Եվրատեսի 2017» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան: Նա կկատարի”Flame is Burning” («Կրակը հուրհրատում է») երգը։
«Առաջին ալիքն ավարտեց կատարողների եւ կոմպոզիցիաների ընտրությունը «Եվրատեսիլ2017» երաժշտական մրցույթին մասնակցության համար եւ ընտրեց մասնակցին. Կիեւում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան, ում “Flame is Burning” սիրո մասին երգի կատարումն ամենից ուժեղ տպավորությունը գործեց»,-ասված էհեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
«Ես, իհարկե, ցնցված եմ, մինչեւ հիմա չեմ կարողանում գիտակցել, որ դա ինձ հետ է տեղի ունենում: Ես երջանիկ եմ», պատմել է երգչուհին ՌԻԱ Նովովոստիին:
Երգչուհի եւ կոմպոզիտոր Յուլյա Սամոյլովան ծնվել է 1989 թվականին: Բազմիցս հաղթել է տարբեր երաժշտական մրցույթներում, 2013 թվականին մասնակցել է «Ֆակտոր Ա» երգի հեռուստանախագծին:
Յուլյան մանկուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով եւ ունի առաջին խմբի հաշմանդամություն»,-ասված է Առաջին ալիքի հաղորդագրության մեջ: