
Միջոց, որը կնպաստի մազերի անհավանական աճին

Առողջ և գեղեցիկ մազեր ունենալը շատերի երազանքն է։ Fithacker.ru կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կօգնի խթանել մազերի աճը, դրանց գեղեցիկ տեսք հաղորդել։
Հարկավոր է.
- Կես բաժակ գարեջուր
- Կես բանան
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ձվի դեղնուց։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել բլենդերում։ Պետք է խառնել այնքան ժամանակ, մինչև ստանաք միասեռ զանգված։
Ինչպես օգտագործել։ Հարկավոր է խառնուրդը քսել մազերին, պահել 2-3 ժամ։ Ապա մազերը կարող եք լվանալ սովորական եղանակով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը