ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է աշխատանքայի այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ավարտին Հայաստանի Նախագահը և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով և կամփոփեն բանակցությունների արդյունքները:
Հայաստանում 2016 թվականին արտադրվել է 82 հազար 918 տոննա միս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ ավելացել է 5.6 տոկոսով։
Մեզ վաղուց հայտնի է, որ ճակատագրի հեգնանքով մեր աշխարհագրական տարածքում հայտնված այս հարևանը զուրկ է բարոյականի հետ առնչություն ունեցող որևէ արժեհամակարգից, բայց որ նա անընդունակ է մտապահելու անգամ ժամեր առաջ իր իսկ կողմից արված հայտարարություն-խոստովանությունը, դա արդեն դուրս է բանականի սահմանից:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը բաժանվել է կնոջից՝ Լյուդմիլայից, եւ այժմ ապրում է իր նախկին խոհարարուհու քրոջ հետ:
Sony ընկերությունը Բարսելոնի MWC 2017 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է XA եւ XZ շարքի սմարթֆոններ: Այս մասին հաղորդել Է «Լենտա.ռու»ն ընկերության միջոցառումից:
Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը:
Փետրվարի 27-ին ադրբեջանական սոցցանցերից պարզվել են հավելյալ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ հայտնած ևս 3 սպանված զինծառայողների մասին: Սպանվածներից մեկը լեյտենանտ էր, մեկը՝ տեխնիկական քոլեջի սան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել գողության փորձի համար ազատազրկման դատապարտված, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Ղ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ հիշյալ հանցանքն իրեն անհիմն է վերագրվել և 16.12.2016թ.–ին դատապարտվել է պաշտոնատար անձանց կողմից կատարված անօրինական գործողությունների հետևանքով:
Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը կընդլայնի հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական շահը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրել են հետեւյալ 26 պատգամավորները։
Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու և, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային հ.15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։
«Վերգետնյա հեռարձակման ժամանակ, երբ ինչ-որ մի պահի սկսվում է գովազդը, քաղաքացին վերցում է վահանակը և փոխում է ալիքը: Ինտերնետայինի դեպքում, երբ ինչ-որ վիդեո եք դիտում, ապա ստիպված 10 վայրկյան սպասում եք, գովազդը` նայում, նոր սեղմում եք գովազդի անջատման կոճակը: Ստացվում է գովազդատուն հասավ իր նպատակին` այն հասցնելով հանրությանը»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
«1992 թվականից սկսած ստեղծվել է մի համակարգ, որը կոնֆլիկտը կառավարելու համար է: Մեզ մոտ անընդհատ խառնում են Մինսկի գործընթացը՝ համարելով կոնֆլիկտը կարգավորելու համակարգ, բայց դա կոնֆլիկտը կառավարելու համակարգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Երեւանում կախվելու միջոցով 25-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել:
«Իսկապես սա խնդիր է ստեղծում, ամենահաջող որոշումը չէր: Եվ իսկապես, երբ կա ռազմական գործողությունների վերսկսման լուրջ սպառնալիք, ըստ էության, արդեն բավականին ինտենսիվ գործողություններ ռազմաճակատում կան, ի՞նչ է անում պաշտպանության նախարարն ընտրական ցուցակում:
«Մենք գնահատում ենք ԵՄ անդամ երկրների ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչների միասնական աջակցությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։ Նրա խոսքով՝ առանց վիզային ռեժիմը զգալի առաջընթաց է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ինչը երկիրն ավելի կմոտեցնի ԵՄ-ին։
Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը:
Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման ՀայաստանԵվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանի մասնաբաժինը Թուրքիայի գազի ընդհանուր ներկրման մեջ 2016թ. կազմել է 13.98 տոկոս։ Թուրքիան գազ է ներկրում Հարավկովկասյան գազատարով («Բաքու-Թբիլիսի-Էրզրում»)։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապերի մասին հրապարակումները որոշվել է հերքել ամենաբարձր մակարդակով։ Այսպես, անցած շաբաթ ԶԼՄ-ներին Սպիտակ տան խնդրանքով դիմել էին կոնգրեսականներ ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։
Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:
Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն վիճակը, որն այսօր տիրում է մեր երկրում: Մենք այնքան ենք տարվել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը քննադատելով, որ բացարձակապես մոռացել ենք հասարակությանը, նրա հետ աշխատելու բարոյականությունը:
«Այն հարցին, թե առաջնահերթ ո՞ր խնդիրներով կզբաղվեիք դուք, եթե ընտրվեիք պատգամավոր, նախագահ կամ վարչապետ, 3000 ընտրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով ամենամեծ թիվը կազմում են տնտեսական խնդիրները, որոնց մասին նշել է հարցվողների 47%-ը: Սոցիալական խնդիրների մասին նշել է 26%-ը:
«Եթե մենք մոտ ապագայում չունենանք մի վիճակ, երբ Եվրախորհրդարանն Ադրբեջանի պատգամավորներին մատով ցույց տա, ուրեմն մենք կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ մեր խորհրդարանական դիվանագիտությունը շատ լուրջ կաղում է և չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել»։
Այսօր Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից 20 փորձառու ազատամարտիկներ մեկնեցին Արցախ՝ առաջնագծում հայ զինվորների կողքին կանգնելու։
«Այն պրոպագանդան և այն դիրքորոշումները, որով նրանք առաջ են գնում, ակնհայտ թշնամական են: Այնպես, ինչպես ժողովուրդն իրենց չի սիրում, նույն կերպ իրենք են պատասխանում ժողովրդին: Ես նույնիսկ մի առիթով առաջարկեցի՝ եկեք ձև թափենք, թե մենք իշխանություններին սիրում ենք: Նույն մեխանիզմի մյուս հիմնական դրսևորումը ժողովրդին խաբելն է, ժողովրդի կողմից էլ դրա պրոյեկցիան է՝ անվստահություն»:
Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել ճգնաժամը, որը առաջացել էր համասշխարհային տնտեսությունում խնդիրների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: