
Sony-ն նոր սմարթֆոններ է ներկայացրել

Sony ընկերությունը Բարսելոնի MWC 2017 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է XA եւ XZ շարքի սմարթֆոններ: Այս մասին հաղորդել Է «Լենտա.ռու»ն ընկերության միջոցառումից:
Առաջատար Xperia XZ Premiumն ստացել է 5,5 դյույմանոց 4Կդիսփլեյ (3840×2160 կետ)՝ HDR ենթակալով: Նաեւ սարքը հանդերձված է Snapdragon 835 պրոցեսորով եւ ունի չորս գիգաբայթ գործառական հիշողություն: 64 գիգաբայթով ներսարված հիշասարքը կարելի է ընդյանել microSD քարտերի միջոցով:
Բացի դրանից, XZ-ում հայտնվել է Motion Eye նոր խցիկը՝ 19 մեգափիքսել լուծաչափով: Նույնպիսի խցիկ է ստացել անցյալ տարվա Xperia XZs սարքի նորացված տարբերակը:
XA1 եւ XA1 Ultra բյուջետային սարքերն ստացել են համապատասխանաբար հինգ (HDլուծաչափ) եւ վեց (FullHD) դյույմով է կրան: Սմարթֆոնները հանդերձված են MediaTek Helio P20 MTK6757 միատեսակ ութմիջուկանոց պրոցեսորներով եւ 23 մեգափիքսելանոց խցիկով, ինչպես Xperia Z5-ը:
Փոքր մոդելն ունի երեք գիգաբայթ գործառական հիշող սարք, մինչդեռ մեծը՝ չորս:
Նշվում է, որ բոլոր երեք սմարթֆոններն էլ մատչելի կդառնան մինչեւ 2017 թվականի գարնան վերջը, սակայն դրանց գինը չի հրապարակվում: