Բաժիններ՝

Հեռուստաընկերությունները կորցնում են իրենց գովազդատուներին

Հեռուստաընկերությունները տարեցտարի կորցնում են իրենց գովազդատուներին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:

«Հինգ տարվա ընթացքում Հայաստանի գովազդային շուկան կրճատվել է 3.5-5 ա նգամ: Պատճառները տարբեր են` ժողովրդագրություն, հեռուստատեսության լսարանի կրճատում: Դուք մի մոռացեք, որ լայն տարածում գտած ինտերնետը հեռուստաընկերությունից կտոր-կտոր գովազդային շուկան տանում է»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Այսօր հանրությանը գովազդ հասցնելու համար միակ միջոցը հեռուստաընկերությունը չէ: Գովազդը գնում է սոցիալական ցանցեր, կայքեր, ինտերնետային հեռարձակում: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նկատեց, որ ինտերնետում գովազդը շատ ավելի թիրախավորված է, հասցեական:

«Վերգետնյա հեռարձակման ժամանակ, երբ ինչ-որ մի պահի սկսվում է գովազդը, քաղաքացին վերցում է վահանակը և փոխում է ալիքը: Ինտերնետայինի դեպքում, երբ ինչ-որ վիդեո եք դիտում, ապա ստիպված 10 վայրկյան սպասում եք, գովազդը` նայում, նոր սեղմում եք գովազդի անջատման կոճակը: Ստացվում է գովազդատուն հասավ իր նպատակին` այն հասցնելով հանրությանը»,- ասաց Գրիգոր Ամալյանը:

Նա նկատեց, որ այստեղ գովազդատուի տեսանկյունից կա խիստ երաշխավորված դիտորդ, գովազդի արժեքն էլ ավելի էժան է: Հետևաբար, էականորեն գովազդը պակասում է հեռուստաընկերությունների համար: Նրա խոսքով, խնդրի լուծման համար գլոբալ մոտեցում է անհրաժեշտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս