
«Եվրոպան կատարում է խոստումը». Կվիրիկաշվիլի

Վրաստանի վիզային ազատականացումը հաստատում է, որ Եվրոպան իրականացնում է իր խոստումը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնալատար Դիմիտրիս Ավրամպուլոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Ավրամպուլոսին արված աշխատանքի համար։
«Մենք գնահատում ենք ԵՄ անդամ երկրների ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչների միասնական աջակցությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։ Նրա խոսքով՝ առանց վիզային ռեժիմը զգալի առաջընթաց է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ինչը երկիրն ավելի կմոտեցնի ԵՄ-ին։