
Վիկտոր Յանուկովիչը կնոջից բաժանվել է 45 տարվա ամուսնությունից հետո. Spiegel

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը բաժանվել է կնոջից՝ Լյուդմիլայից, եւ այժմ ապրում է իր նախկին խոհարարուհու քրոջ հետ:
Այդ մասին գրում է Spiegel գերմանական հանդեսը:
«Իր կնոջից, որի հետ նա ամուսնացած էր 45 տարի, նա բաժանվել է: Նա ապրում է իր նախկին խոհարարուհու քրոջ հետ», գրում է հրատարակությունը Յանուկովիչի վերաբերյալ նյութում:
Spiegelը նաեւ նշում է, որ, Յանուկովիչի խոսքով, իրեն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իր ավագ որդին՝ Ալեքսանդրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: