Քիչ առաջ գյումրեցի ազատամարտիկները մեկնեցին Արցախ. aravot.am
Այսօր Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից 20 փորձառու ազատամարտիկներ մեկնեցին Արցախ՝ առաջնագծում հայ զինվորների կողքին կանգնելու։ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը, որը երկու օր առաջ է վերադարձել Արցախից, aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա այն դեպքը չէ, երբ օգնության կարիք կա ու երկրապահը շտապում է առաջնագիծ, ուղղակի ամենաամսյա այցեր են։
Կոնկրետ Շիրակի մարզից երկրապահներն ամեն ամիս մի այցելություն կազմակերպում են Արցախ՝ դիրքեր, մի այցելություն էլ սահմանամերձ գոտի։ Խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ Յուրա Ալեքսանյանն ասաց․«Վիճակն, այո, լարված է, կրակոցներ անընդհատ կան, բայց այն վիճակը չէ, որ վախենալու մեծ առիթ տա․ մեր զինվորներն ու սպաները միշտ զգոն կանգնած են սահմանին, ուղղակի պատժիչ գործողությունները սկսում են այն ժամանակ, երբ թշնամին սկսում է կրակել, առաջխաղացման փորձ է անում։ Այսօր, Փառք Աստծո,էն կարգի սարքավորումներ են տեղադրված, որ դիտարկումը 10-20 անգամ հեշտացել է թե՛ գիշերային, թե՛ ցերեկային ժամերին, ցանկացած շարժ նկատվում է։ Եվ հետո այսօր մեր զինվորն ավելի զգոն է, գիտի, որ թուրքին վստահել չի լինում․ նրանք հրադադարի ռեժիմը պահպանող չեն։
Թշնամին կրակոցներն էլ վախից է արձակում,բոլորս էլ գիտեք, որ փոխնախագահ դարձած Ալիևայի պատվին են դրանք, որ իր բողոքավոր ժողովրդի ուշադրությունը շեղեն»։ Իսկ Թալիշի ուղղությամբ հրանոթներով արձակած կրակոցները Յուրա Ալեքսանյանը պայմանավորում է այնտեղ ծավալվող շինարարությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝