«Ի՞նչ է անում պաշտպանության նախարարն ընտրական ցուցակում». Լևոն Զուրաբյան

«Իսկապես սա խնդիր է ստեղծում, ամենահաջող որոշումը չէր: Եվ իսկապես, երբ կա ռազմական գործողությունների վերսկսման լուրջ սպառնալիք, ըստ էության, արդեն բավականին ինտենսիվ գործողություններ ռազմաճակատում կան, ի՞նչ է անում պաշտպանության նախարարն ընտրական ցուցակում:

Սա վատ հաշվարկված որոշում էր և ինչ-որ իմաստով տեղավորվում է ազգ-բանակ կոնցեպցիայի մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով ռազմական լարված իրավիճակում պաշտպանության նախարարի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելու հանգամանքը:

Ըստ նրա` ավելի ճիշտ կլիներ վեր կանգնել ընտրական գործընթացներից և կենտրոնանալ պաշտպանական խնդիրների վրա:

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` փոխզիջումների պատրաստակամության խնդրին, Լ. Զուրաբյանը նշեց, որ փոխզիջումների վերաբերյալ դիրքորոշումը եղել է իրենցը դեռ 90-ականներից սկսված` թե՛ 1991թ., թե՛ 1994թ., թե՛ 1998թ.: Զուրաբյանի կարծիքով` որևէ լուրջ տրամաբանող մարդ չի կարող չհասկանալ, որ խաղաղությունն անհրաժեշտ է, և այն չի կարող լինել առանց փոխզիջումների. «Բնական է, որ մենք փոխզիջումը կարող ենք միայն ողջունել»:

Տեսանյութեր

Լրահոս