Բաժիններ՝

Պարզվել են մանրամասներ սպանված ադրբեջանցիներից ևս 3-ի մասին. razm.info

Փետրվարի 27-ին ադրբեջանական սոցցանցերից պարզվել են հավելյալ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ հայտնած ևս 3 սպանված զինծառայողների մասին: Սպանվածներից մեկը լեյտենանտ էր, մեկը՝ տեխնիկական քոլեջի սան: Մյուսից առայժմ հայտնի է միայն ծննդավայրը: Այս մասին գրում է razm.info-ն։

Փետրվարի 25-ին սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկը լեյտենանտ էր` Նազարով Շահլար Յաշար օղլու (Nəzərov Şahlar Yaşar oğlu): Նա ծնվել է Ադրբեջանի Յարդըմլը շրջանի Փեշթասար (Peştəsər) գյուղում:

Մյուս սպանված զինծառայողը՝ 03.05.1996 թ. ծնված Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուն (Cəfərov Zakir Nazim oğlu) ավարտել էր Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտին կից քոլեջը՝ «ավտոճանապարհների և օդանավակայանների շինարարության, նախագծման և վերանորոգման» մասնագիտությամբ: Ծնունդով Բաքվից էր:

Սպանվածներից 3-րդը՝ Գադիմով Զյուլֆու Ռահիմ օղլուն (Qədimov Zülfü Rəhim oğlu) ծնունդով Աղդամի շրջանի սահմանամերձ Մերզիլի գյուղից էր: Նրա մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հավելյան մանրամասների դեպքում կտեղեկացնենք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728