
Զոհված զինծառայողի ծնողներն ու եղբայրներն այսօր վերադառնում են Հայաստան. news.am

Ադրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանի ընտանիքն այսօր կվերադառնա Հայաստան: Այս մասին NEWS.am-ին ասաց Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ համայնքի ղեկավար Խորեն Հարությունյանը:
Գոռ Գարեգինյանի ծնողներն ու եղբայրները բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում:
«Ծնողներին տեղեկացրել ենք արդեն, այսօր գալիս են Հայաստան: Իրենց վերադարձից հետո միայն հոգեհանգստի օրը կորոշվի»,- ասաց գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։