Բաժիններ՝

Մարկոս Գրիգորյան՝ Մատիսի և Պիկասոյի փոխարեն. Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանն ընդդեմ Թրամփի. NYT

Որպես բողոքի նշան ԱՄՆ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման՝ Նյու Յորքիժամանակակից արվեստի թանգարանը (MoMA) արևմտյան նկարիչների աշխատանքները (Պիկասո, Մատիս, Պիկաբիա) փոխարինել է մուսուլմանական երկրների վարպետների աշխատանքներով:

Այն աշխատանքների թվում, որոնց ներառվել են թանգարանի մշտական նոր ցուցադրությունում, իրանահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի նկարներն են, հայտնում է The New York Times-ը:

Մարկոս Գրիգորյանից բացի՝ ցուցադրությունում ներառվել են ճարտարապետ Զահա Հադիդի աշխատանքները Իրաքից, Լոս Անջելեսից վիդեոնկարիչ Թալա Մադանիի ու Իրանից լուսանկարիչ Շիրանա Շահբազիի, Սուդանից նկարիչ Իբրահիմ էլ-Սալահիի աշխատանքները:

1993 թվականին Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքիարվեստի թանգարանը:
Նկարչի աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, «Ռոքֆելլեր» կենտրոնի հավաքածուների կազմում,Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728