Գարեգին Բ-ի օրհնած կոնյակը վաճառվում է 1500 դոլարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Զվարթնոց» օդանավակայանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ է վաճառվում, որի վրա դաջված է Վեհափառի ստորագրությունը, գինը՝ մոտ 1500 դոլար: Այս առնչությամբ զրուցեցինք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

-Տե՛ր Վահրամ, Զվարթնոց օդանավակայանում ի՞նչ կոնյակ է վաճառվում և ո՞վ է արտադրում այն:

-Մյուռոն օրհնության կապակցությամբ 2015 թ.-ի աշնանը, որը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ, նշյալ կոնյակի գործարանն արտադրեց սահամանափակ քանակությամբ կոնյակ, որը կրում է Սուրբ Էջմիածին Մայր Տաճար անունը:

-Ո՞ւմ գաղափարն է կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ վաճառելը:

-Այդ կոնյակի մի մասը գործարանի կողմից նվիրաբերվեց Սուրբ Էջմիածնին և մյուռոն օրհնության առիթով Մայր Աթոռ ժամանած օտար և միջեկեղեցական հյուրերին նվեր է տրվում, իսկ մնացած քանակությունը գործարանը վաճառքի է հանում և փակում է այն ծախսերը, որոնք իրականցնում էին այդ սահամանփակ քանակությամբ արտադրությունը: Այդ գաղափարով, նախաձեռնությամբ գործարանն է դիմել Մայր աթոռ սուրբ Էջմիածին և Մայր Աթոռն էլ համաձայնվել է:

– Տե´ր Վահրամ, ինչքանո՞վ է օգնում մեղքեր քավել և վաճառքից եկեղեցին ինչքա՞ն փող է ստանում:

-Դա բացարձակ ոչ մի բանի հետ կապ չունի, դա ուղղակի նախաձեռնություն է, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընդունվել և իրականացվել է: Դա առնչություն չունի ո՛չ մեղքերի, և ո՛չ էլ օրհնություների հետ, և որևիցե այլ շահարկումների հետ: Մայր Աթոռը համաձայնվել է նկատի ունենալով, թե ինչպիսի տարում է դա արտադրվում, խորհրդանշական է համարել և նախաձեռնությունն իրականացրել է: Թե, ովքե՞ր, ի՞նչ կարող են փնտրել տակը և եզրակցություներ անել, նշված գնի հետ կապված, ընդհանրապես մեզ չի վերաբերվում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս