ՀԱԿ-ին իշխանությունները տանում են խորհրդարան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ը, անկասկած, ներկայացված կլինի հաջորդ խորհրդարանում՝ Սերժ Սարգսյանն այդպես է ցանկանում։ Վերջին համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթն ամենեւին էլ պատահական չի եղել։ Ավելին՝ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվ շփումների մեջ են, եւ վերջինս ստանձնել է ԼՂՀ հարցի կարգավորման գործում իշխանություններին աջակցելու առաքելությունը։

Եվ որպեսզի ՀԱԿ-ի խորհրդարանամուտը կազմակերպվի, իշխանության ուղղորդմամբ բանակցություններ են ընթանում հեղինակավոր եւ ֆինանսական լծակների տիրապետող անհատների, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանի, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ, որոնց իշխանությունը «պոկեց» Գագիկ Ծառուկյանից եւ ուղարկեց ՀԱԿ «գիրկը»։

ՀԱԿ-ն ու Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն ընտրություններին հանդես կգան դաշինքով, չնայած դաշինքով մասնակցության որոշումը խիստ դժվար է կայացել, մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ում Դեմիրճյանին համոզել են, որ միասնական ցուցակով մասնակցեն, որովհետեւ դաշինքով մասնակցությունը պահանջում է 7 տոկոս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս