McDonald’s-ը հերքել է Հայաստանում ռեստորանային ցանց բացելու մասին լուրերը

McDonald’s-ը չի պլանավորում ռեստորանային ցանց բացել Հայաստանում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է Եվրոպայում McDonald’s ռեստորանների ցանցի մամուլի քարտուղար Սանջեյ Միստրին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald’s ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա և այդ նպատակով փետրվարի 7-ին McDonald’s Georgia-ի պատվիրակությունը, որը ամերիկյան McDonald’s ցանցի գործընկերն է, այց կկատարի Հայաստան, ինչի ընթացքում էլ կքննարկվեն իրավական հարցեր։

Գործակալության հարցմանն ի պատասխան՝ McDonald’s-ի եվրոպական գրասենյակից պատասխանել են. «McDonald’s-ում մենք դիտարկում ու վերլուծության ենք ենթարկում համապատասխան տնտեսական և բիզնես գործոնները՝ որոշելով նոր շուկայում կամ երկրում ռեստորան բացելու կամ չբացելու հարցը։

Ներկայումս մենք չենք պլանավորում Հայաստանում ռեստորանային ցանց բացել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728