Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նախընտրել է վիրահատվել Գյումրիում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրիում ենթարկվել է վիրահատության։ Նրա սիրտն են ստենտավորել։ Գյումրեցիները զարմացած են, որ թեմի առաջնորդը ոչ միայն արտասահմաններ չի մեկնել՝ վիրահատության, ինչպես անում են չինովնիկներն ու քիչ թե շատ ֆինանսական հնարավորություններ ունեցողները, այլեւ անգամ Երեւանում չի վիրահատվել։

Նա նախընտրել է վիրահատվել Գյումրիում։ Սրբազանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է․ «Ես ինձ լավ եմ զգում, ես միշտ էլ օգտվել եմ Գյումրիի բժշկական ծառայություններից, քանի որ Գյումրիի առաջնորդն եմ, նախընտրում եմ Գյումրին։ Ինչ որ հնարավոր է, Գյումրիում կանեմ, հետո նոր կգնամ Երեւան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728