Բաժիններ՝

Գլխաշորը մտավ Թուրքիայի բանակ

Թուրքիայում առաջին անգամ գլխաշոր կրող կին ուսանողը կսովորի երկրի Ռազմաօդային բարձրագույն դպրոցում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

23-ամյա Մերվե Գյուրբուզն անցել է անհրաժեշտ ստուգումները և բուժզննումը: Ուշագրավ է, որ երկրի գործող սահմանադրությամբ աշխարհիկ համարվող Թուրքիայում սա առաջին դեպքն է, երբ զինված ուժերում ծառայող կինը կրելու է գլխաշոր:

Թուրքական որոշ լրատվամիջոցները լուրը հաղորդել են «Գլխաշորը մտավ բանակ» վերտառությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728