Շուշան Պետրոսյանը չի լինելու ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում:

Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից, բնականաբար, ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը` Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որ վերջերս լքել է ՀՀԿ-ն: Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաեւ Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից՝ Նաիրա Կարապետյանը:

ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին` Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին ու Մարգարիտ Եսայանին, դեռ վերջնական պատասխան չեն տվել` կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում ու կդառնան պատգամավոր, թե՞ ոչ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի