Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Էգեյան ծովի հյուսիսային ափերի մոտ, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժ. 02․24-ին (Երևանի ժամանակով ժ. 05.24-ին), օջախը գտնվել է Չանաքքալե նահանգի Էզինե քաղաքից 36․7 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի օջախը գտնվել է 6.8 կմ խորության վրա։
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ երել Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով Չանաքքալե նահանգում՝ Այվաջըք քաղաքի շրջանում, ավերվել է 102 տուն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ։