Նորածնի մահվան մեջ մեղադրվող բժիշկն ընդհատակ է անցել. տնօրինությունը չի գտնում նրան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գեւորգյանը, որին«Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 28-ին մահացած նորածնի հարազատները մեղադրում են երեխայի մահվան մեջ, տեւական ժամանակ է աշխատանքի չի ներկայացել:

Հիվանդանոցի բուժգծով փոխտնօրեն Անահիտ Հայրապետյանը մեզ հայտնեց, թե իրենք լսել են, որ Նշան Գեւորգյանն աշխատանքից բացակայում է հիվանդության պատճառով:

«Ոչինչ չգիտենք, չենք կարողանում կապվել հետը: Միայն գիտենք, որ շաքարային դիաբետ ունի, ասում են՝ Հանրապետական հիվանդանոցում է բուժվում»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Նշան Գեւորգյանը ազատման դիմում գրել է: Պարզվեց՝ ոչ:

Աշխատանքից ազատվել-չազատվելու մտադրության մասին փորձեցինք տեղեկանալ նաեւ իրենից՝ անձամբ Նշան Գեւորգյանից, սակայն ապարդյուն: Սկզբում նա հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ավելի ուշ ուղղակի հեռախոսն անջատեց:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս