«Ես «ամուսնացած» եմ, սիրում եմ իմ «ամուսնուն», իմ աչքը դուրս չէ». Զարուհի Փոստանջյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքը ցանկանում էր խնդրել ձեր ձեռքը, ի՞նչ եք պատասխանել նրանց՝ հարցրինք Զարուհի Փոստանջյանին: «Ես «ամուսնացած» եմ, սիրում եմ իմ «ամուսնուն», իմ աչքը դուրս չէ, եւ ես չեմ կորցրել հույսս, որ «Ժառանգությունում» ինչ-որ բան կփոխվի»: Ե՞րբ է տեղի ունենալու ձեր խորհրդի հերթական նիստը` ի՞նչ որոշմամբ: «Այս պահին դեռ պարզ չէ»: Տեղեկություններ կան, որ եթե «Ժառանգությունը» որեւէ մեկի հետ դաշինք կազմի, հնարավոր է Դուք դուրս գաք քաղաքականությունից։ «Պետք չէ ժամանակից առաջ ընկնել»: Ասում են` ԱՄՆ դեսպանատունն արդեն իսկ ձեզ առաջարկել է զբաղվել մարդու եւ միջազգային իրավունքների հարցերով: «Չկա նման բան, ես մնալու եմ քաղաքականության մեջ` բոլոր դեպքերում»: Ի՞նչ կարգավիճակով: «Ցանկացած»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: