
Հզոր պայթյուն՝ Վայոց Ձորի մարզում գործող գազալցակայանում

Փետրվարի 7-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ հատվածում «Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի գազալցակայանի կոմպրեսատորների սրահում (մոտ 84 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով վնասվել է տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.50-ին, մարվել` 09.58-ին: Այրվել են սրահը և 2 գազալիցքավորման սարքավորումներ՝ մասամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։