Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուսով է՝ Բելառուսը արագ կընդունի ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, թե Բելառուսը արագ կերպով կավարտի ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունման հետ կապված գործընթացը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովային:

«Մենք այդ հարցը (Մաքսաային օրենսգրքի ստորագրման մասին) առաջ ենք քաշել մեր բելառուս գործընկերների առաջ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի վերջին նիստում, որն անցկացվում էր փոխվարչապետերի մակարդակով»,- հայտնել է Վալովայան:

Նա նաև ընդգծել է, որ բելառուսական կողմն աշխատում է այդ գործընթացի վրա ու հուսով է, որ դա դրական ավարտ կունենա:

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հայտնել էր, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, ընդամենը հաստատել է նախագիծը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Բելառուսը չէր ստորագրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը։ Լուկաշենկոն հրաժարվել էր մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Ավելի ուշ Լուկաշենկոն իր հրամանագրով հավանության էր արժանացրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագիծը՝ որպես հիմք բանակցությունների համար և լիազորել երկրի Պետական մաքսային կոմիտեին այդ առնչությամբ բանակցություններ անցկացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս