Ջեմմա Բաղդասարյանը՝ Նաիրա Նահապետյանի փոխարեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, բժշկասոցիալական փորձաքննության և տարեցների հիմնահարցերի համակարգող Ջեմմա Բաղդասարյանը, հնարավոր է՝ հայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում, ընդ որում՝ բավական առաջատար հորիզոնականներում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Ջեմմա Բաղդասարյանը ցուցակում զբաղեցնելու է Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի տեղը։ Իսկ վերջինս տեղափոխվելու է ավելի հետին հորիզոնականներ։ Այս փաստը բավականին զայրացրել է հնաբնակ ՀՀԿ-ականին։
Նաիրա Նահապետյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում, քանի որ ցուցակը դեռ պատրաստ չէ, և ոչ ոք չգիտի, թե որ հորիզոնականում է լինելու»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: