Բաժիններ՝

«ԱՄՆ-ը չգիտի՝ ով է վերահսկում Դոնեցկն ու Լուգանսկը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների մասին չափազանց քիչ տեղեկություն ունի, իսկ իրական իրավիճակը հասկանալու համար ժամանակ է անհրաժեշտ։

«Մենք հավաստի չգիտենք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում»,- ասել է նա փետրվարի 6-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թրամփը բացասական պատասխան է տվել հաղորդավարի հարցին, թե արդյոք վիրավորված չէ նրանից, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։

Ընդ որում՝ ի պատասխան հաղորդավարի այն խոսքերի, թե Դոնբասում իրավիճակը սրվել է «ռուսամետ ուժերի կողմից բռնությունների պատճառով», ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե ԱՄՆ-ում հստակ չգիտեն՝ արդյոք անջատողականները Ռուսաստանի կողմից են վերահսկվում, թե ոչ, սակայն խոստացել է, որ կիմանան։

«Մենք չգիտենք՝ վերահսկվո՞ւմ են արդյոք նրանք»,- հայտարարել է Թրամփը՝ կարծիք հայտնելով, թե Դոնեցկի ու Լուգանսկի ուժերը կարող են լինել «անվերահսկելի»։

«Նման բան նույնպես տեղի է ունենում, մենք դա կպարզենք»,- ասել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս