![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանում գործում են ժամանակակից բժշկության կողմից խստորեն արգելված՝ վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման հնացած ու սխալ մոտեցումներ». ահազանգում են մասնագետները
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/16295673_10206128979822206_1485378313_n.jpg)
Մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանում դեռևս գործում են ժամանակակից բժշկության կողմից խստորեն արգելված՝ վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման հնացած ու սխալ մոտեցումները:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան, վիրաբույժ-ուռուցքաբան, վիրաբույժ ՝ գլխի և պարանոցի, բ. գ. թ., «Արթմեդ» բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արամ Բադալյանը և ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի ավագ դասախոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Արսեն Բալայանը:
«Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը կատարվում է տարբեր պատճառներով՝ հիմնականում պայմանավորված ժառանգականությամբ, յոդի անբավարարությամբ և ճառագայթվածությամբ»,- հստակեցնում է ասուլիսի մասնակից, Էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան և հավելում, որ դրա ֆունկցիայի խանգարման հետևանքով առաջանում է խպիպը, երբ վահանաձև գեղձի չափերը մեծանում են՝ իջեցնելով կամ բարձրացնելով վահանաձև գեղձի ֆունկցիան: Հիվանդությունը կարելի է ախտորոշել ինչպես՝ գանգատների առկայության դեպքում, այնպես նաև՝ սկրինինգային հետազոտության արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում: