Բաժիններ՝

«Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ տեղի կունենա». Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից (FWA) անգլիական ֆուտբոլում ներդրում կատարելու համար մրցանակը ստանալուց հետո հայտարարել է, որ հնարավոր է՝ ամռանը լքի ակումբը:

«Ես հավատարիմ եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես այստեղ եմ արդեն երկար տարիների ընթացքում, բայց ֆուտբոլն այնպիսի խաղ է, որտեղ կարող է ամեն ինչ տեղի ունենալ:

Ինչպես ես ավելի վաղ հաղորդել էի, ես կցանկանայի ավելի հաճախ խաղալ: Ես լավ վայրում եմ գտնվում, ինձ համար հաճելի միջավայրում և դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Կտեսնենք, թե հետագայում ինչ տեղի կունենա»,- ասել է Ռունին:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, Չինաստանում Ռունիին պատրաստ են առաջարկել պայմանագիր՝ շաբաթական 1 մլն ֆունտ աշխատավարձով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031