![](/banners/BeFunky-design.jpg)
«Բորուսիան» երկարաձգեց պայմանագիրը Պուլիշիչի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/C229GyoWEAACsuM.jpg)
18-ամյա ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այս մասին հաղորդել է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի և ակումբի միջև նոր համաձայնագիրը կգործի մինչև 2020թ. հունիսի 30-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստը Դորտմունդում խաղում է 2015 թվականից: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 13 հանդիպումներում Պուլիշիչը դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Հավելենք, որ չնայած իր երիտասարդ տարիքին՝ կիսապաշտպանն ԱՄՆ ազգային հավաքականի կազմում մասնակցել է 11 հանդիպման և խփել է 3 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը