Ո՞ւմ են պաշտպանում մրցավարներն Իսպանիայում. Mundo Deportivo-ի հետազոտությունը
Իսպանական Mundo Deportivo-ն հետազոտություն է իրականացրել, որի նպատակն էր պարզել, թե որ թիմերին են ամենից շատ օգնում մրցավարները:
Մասնավորապես ուսումնասիրվել են Մադրիդի «Ռեալի» և կատոլանական «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Լա լիգայում մրցավարներն ավելի շատ օգնում են մադրիդյան ակումբին:
Ըստ պարբերականի՝ մրցավարի կայացրած սխալ որոշումների արդյունքում մադրիդյան ակումբը ստացել է 8 միավոր: Մրցավարը չի նկատել, օրինակ, խաղից դուրս իրավիճակը, որը եղել է «Սելտայի» հետ խաղում Ալվարո Մորատայի գոլի ժամանակ: Խաղից դուրս վիճակը չի նկատվել նաև «Մալագայի» հետ խաղում Ռամոսի գոլի դեպքում: Մյուս սխալները եղել են «Էսպանյոլի» և «Դեպորտիվոյի» հետ խաղերում:
Կատալոնական «Բարսելոնան» մրցավարների շնորհիվ վաստակել է մի միավոր և կորցրել է 4 միավոր: Մրցավարական սխալներ նկատվել են «Սելտայի», «Մալագայի» և «Վիլյառեալի» հետ խաղերում:
Սիրարփի Աղաբաբյան