Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը չի պահանջել Ռիչարդ Միլսի լիազորությունների դադարեցում

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին այդ երկրի կառավարման նոր վարչակազմը լիազորությունները վայր դնելու պահանջ չի ներկայացրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միլսը:

«Որպես դեսպան ցանկացած պահի ինձ կարող են ասել, որ պետք է լիազորություններս վայր դնեմ, ԱՄՆ ցանկացած դեսպան ծառայում է երկրի նախագահին: Բայց այս անգամ նման բան չի եղել, նման պահանջ չի եղել, իմ պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա, ինչի կապակցությամբ անչափ ուրախ եմ: ՀՀ­-ում ԱՄՆ դեսպանը լինելը լավագույն գործն է աշխարհում, բացի այդ ցանկանում եմ այստեղ լինել նաև ապրիլյան ընտրությունների ժամանակ»,­-  լրագրողների հետ զրույցում նշեց Միլսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031