Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան գարնանը կսկսի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է սկսել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը մինչև մարտի վերջը, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր, չնայած խորհրդարանի համաձայնության ստացման անհրաժեշտությանը։

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը Twitter-ում։
«Գերագույն դատարանն արդեն հայտնել է իր կարծիքը։ Ներկայումս խորհրդարանը պետք է հաստատի մարդկանց կամքը՝ մենք կգործարկենք Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը մարտի վերջին։ Մենք առաջ ենք շարժվում»,- գրել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն այսօր մերժել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին առանց խորհրդարանի հավանության գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։

Այն բանի օգտին, որպեսզի Brexit-ի գործընթացի գործարկումը քննության դրվի խորհրդարանում, քվեարկել է 11 գերագույն դատավորներից 8-ը։
Միևնույն ժամանակ, դատարանը վճռել է, որ Brexit-ի գործարկումը սկսելու համար չի պահանջվում Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանների հավանությունը։

Մեծ Բրիտանիայի ներկայիս կառավարությունը մարտի 31-ը համարում է վերջնաժամկետ, երբ բրիտանացի պատգամավորները պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի Մեյն սկսի երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս