
Մեսսիի պայմանագիրը բերվել է վերջնական տեսքի

Ֆուտբոլային աշխարհը դեռևս սպասում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգմանը: Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողի նոր պայմանագիրն արդեն պատրաստ է: Մեսսիի պայամանագիրը բերվել է վերջնական տեսքի և առաջիկա ժամերի ընթացքում կներկայացվի արգենտինացուն:
Կատալոնական ակումբի նախագահ Ժոզե Մարիա Բարտումեուն անձամբ է ներկայացնելու նոր պայմանագիրը Մեսսիին: Հիշեցնենք, որ նոր պայմանագրով Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր աշխատավարձն ունեցող ֆուտբոլիստը՝ շրջանցելով Տևեսին, ով աստղաբաշխական գումարներ է վաստակում Չինաստանում:
Սիրարփի Աղաբաբյան