Ռիհաննան արևապաշտպան ակնոցների հավաքածու է ստեղծել Dior-ի համար
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան արեւապաշտպան ակնոցների հավաքածու է ստեղծել Dior ֆրանսիական նորաձեւության տան համար: Շարքում տեղ են գտել 840-ական դոլար արժողությամբ վեց մոդելներ, ինչպես նաեւ ոսկեզօծ ակնոց՝ 1950 դոլար արժողությամբ, հաղորդում է Vogue-ը:
Երգչուհու համար ոգեշնչման աղբյուր են դարձել «Աստղային ճանապարհ» սերիալի հերոսների կերպարները: Ակնոցները վաճառքի կհանվեն ամռանը եւ կներկայացվեն բրենդի ֆիրմային բուտիկներում:
Ռիհաննան աշխատում է ոչ միայն Dior-ի հետ: Օրինակ, մարտի սկզբին նա ներկայացրել է Manolo Blahnik բրենդի հետ համագործակցության պտուղները: Խոսքը Chaos-ի՝ 670 դոլար արժողությամբ կանանց կոշիկի մասին է:
Բացի այդ, երգչուհին զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը եւ կանոնավոր կերպով մշակում է ֆիրմային կոշիկների դիզայնը: Մայիսի կեսերին Ռիհաննան նորացրել է Fenty Creeper-ի շարքը՝ այն համալրելով նոր գույների՝ սեւ, սպիտակ եւ կանաչ մարզակոշիկներով:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ ժամացույցներ, ոսկերչական իրեր եւ կոսմետիկա:
Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը: