
Տավուշի մարզում պատահար է գրանցվել. կան տուժածներ

Մայիսի 26-ին, ժամը 23.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի շուկայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 98 AQ 008 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ., 1975 թ. ծնված) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 608 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Մ., 1989 թ. ծնված) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Իջևան քաղաքի Բ/Կ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները: