Օգտակար ըմպելիքներ՝ օրը սկսելու համար

Վաղ առավոտյան թարմ քամած մրգային հյութը չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Հավանաբար բոլորը գիտեն այս մասին, սակայն միշտ չէ, որ ժամանակ ենք գտնում՝ մեզ համար թարմ քամած հյութ պատրաստելու: healthyfoodstar կայքն առաջարկում է հրաշալի ըմպելիքներ, որոնք բաղկացած են մրգերից և բանջարեղենից:

Յուրաքանչյուր բանջարեղենի և մրգի համադրություն արդեն իսկ հրաշալի է օրգանիզմի համար:

Իմունիտետը լավացնող ըմպելիք

  • 1 փոքր շաղգամ
  • 3 գազար
  • Նեխուրի 8 ձող
  • 1 մեծ կտոր բրոկոլի
  • 2 պճեղ սխտոր

Բոլոր բաղադրիչները լցրեք հյութաքամիչի մեջ: Ստացված հյութը խմեք, այսպիսով՝ հնարավորություն կտաք օրգանիզմին պայքարել ինֆեկցիաների դեմ:

Կարդացեք նաև

Գեղեցիկ մաշկ ունենալու հյութ

  • 1-2 վարունգ
  • 1 փոքր խնձոր

Այս համադրությունը հրաշալի է առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար: Վարունգը պարունակում է մի շարք հանքանյութեր, որոնք օգնում են մաշկին և խոնավեցնում են այն:

Սթրեսը հանգստացնելու ըմպելիք

  • 2 բուռ սպանախ
  • 3-4 կտոր բրոկոլի
  • 3-4 ձողիկ նեխուր
  • 1 մեծ կամ 2 փոքր գազար

Սպանախը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը հանգստացնում է նյարդերը: Այն նաև լավացնում է տրամադրությունն ու օգնում է լավ քնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս