
ԵՄ-ն անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կհետևի փախստականների տեղաշարժին

Իր ծովային սահմանները հսկելու նպատակով Եվրամիությունը մտադիր է ձեռք բերել 67 միլիոն եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարքեր: Այս մասին այսօր գրում է գերմանական Bild թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարությանը հարցում ներկայացրած բունդեսթագի պատգամավորներից մեկի հարցմանը:
Այդ անօդաչուները նախատեսված են լինելու առաջին հերթին նրա համար, որ հետևեն նավակներին, որոնցով փախստականները ձգտում են հասնել եվրոպական ափեր:
Բացի դրանից՝ անօդաչու թռչող սարքերը պետք է օգնեն ստուգել շրջակա միջավայրի պաշտպանության նորմերը, մասնավորապես, հսկեն մթնոլորտ վնասակար արտանետումների ծավալը: