
Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ, նրանց ինքնագրեր տվել:
Հայաստանի ազգային հավաքականն ԱՄՆ-ում պատրաստվում է առաջիկա երկու ընկերական հանդիպումներին:
Մայիսի 28-ին տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով մայիսի 29-ին, 07:00-ին) Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսի Stubhub Center ստադիոնում կխաղա Գվատեմալայի թիմի հետ, իսկ հունիսի 1-ին, 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին, 07:00-ին) նույն մարզադաշտում կմրցի Էլ Սալվադորի ազգային թիմի հետ: