Որտե՞ղ է իրական կոռուպցիան. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ կոռուպցիայի թեմայով խոսում եմ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նա, փոքր-ինչ նեղվելով, հարցնում է. «Կարո՞ղ է, դու կարծում ես, որ ես կաշառք եմ վերցնում»: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ մակարդակի չինովնիկները կաշառք չեն վերցնում։ Նրանց մի մասը, ճիշտ է, հավաքում են ստորադասների հավաքած կաշառքները։ Օրինակ՝ մաքսակետերի աշխատակիցները կաշառք են վերցնում բոլոր «անտեր» մարդկանցից։ Առանց «վերեւ» փոխանցելու նրանք չեն կարողանա դա անել։ Հետեւաբար պետք է այնպես փոխել մաքսային օրենքները, որ հնարավոր չլինի դրանք երկակի մեկնաբանել։ Մյուս կողմից՝ ապրանք բերող քաղաքացիներին եւ ընկերություններին պետք է կրթել, որ նրանք անգիր իմանան իրենց իրավունքները: Բայց ասել, որ «նալոգ հավաքելը» կոռուպցիայի գլխավոր աղբյուրն է, իհարկե, խիստ չափազանցություն կլիներ: Այսօրվա դրությամբ «կոռուպցիոն ռիսկերը» կենտրոնացած են երկու տեղերում` պաշտոնյաների եւ «նրանց հետ փոխկապակցված անձանց» բիզնեսների համար արտոնյալ պայմաններ ստեղծելը եւ զանազան միջազգային ծրագրերը, այդ թվում` վարկային: Եթե պաշտոնյան (կամ օլիգարխը, որը նույն «նշանակված» պաշտոնյան է) եւ «անտեր մարդը» չունեն արտադրելու, արտահանելու եւ ներկրելու նույն հնարավորությունները, դա արդեն կոռուպցիա է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս