Արեւելյան Հալեպում պատսպարված ապստամբները պիտի վայր դնեն զենքը ու հեռանան քաղաքից՝ խուսափելու համար լուրջ հետեւանքներից, ասել է Սիրիայի բանակի մամլո ծառայության ղեկավարը։
Ադրբեջանական քարոզիչ Վահան Մարտիրոսյանին ես չեմ ճանաչում որպես քաղաքացիական ակտիվիստ: Ես նրան ճանաչում եմ որպես մարդ, որը ցինիկ ձեւով չարաշահել է իմ բարեկամ Ռուզան Մարգունու բարությունն ու վստահությունը եւ կողոպտել է նրան:
Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր գաղափարներ սիրիական կարգավորման հարցում։ Դա երկրի տարածքային ու քաղաքական ամբողջականությունն է։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 13-ին Բաքվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ռազմական համագործակցության հարցեր։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 14-ին փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով եւ քաղաքացի` պետականության խորին ըմբռնումով: Նա արժանապատվորեն ծառայեց մեր երկրին ու ժողովրդին` իր պրոֆեսիոնալիզմը, հարուստ գիտելիքներն ու փորձն անմնացորդ ի սպաս դնելով […]
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
Մենք չենք պլանավորում շտապ այց կատարել տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը վերականգնել է վերահսկողությունն արևելյան Հալեպի նկատմամբ, հայտնում է Interfax-ը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել RT հեռուստաալիքին, որտեղ հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրոհել են Պալմիրան՝ ի պատասխան Հալեպում սիրիական զորքերի առաջխաղացման։
Այս տարվա հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 926 հազար 386 ուղեւորի: Այս ցուցանիշը շուրջ 164 հազար ուղեւորով ավել է 2014-2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 963 հազար 309, իսկ ժամանել 953 213 ուղեւոր:
Թուրքիայում ձերբակալվել է հայտնի թուրք լրագրող Հյուսնյու Մահալլին, ով մեղադրվում է պետական այրերին սոցիալական ցանցի միջոցով վիրավորելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող հետաքննությունների շրջանակում դեկտեմբերի 12-ին ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորները կալանավորվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու՝ Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին։ Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մշուշոտ են։
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի, Եղվարդի, Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը` «CBD» և «Իստիգլալ»› տիպի դիպուկահար հրացաններից:
«Ապրիլինի հայտարարե՞լ են: Ոչ: Մենք միշտ պատրաստ ենք: Անգամ որ չհայտարարեն, էլի պատրաստ ենք, հայտարարեն՝ ավելի լավ: Հիմա ժամանակն է միավորվելու: Պետք չէ բաժանվել կուսակցությունների, ոլորտների: Եթե զենքը ձեռքը մտնում է խրամատ, թշնամուն կրակում, նա զինվոր է, կապ չունի որ կուսակցությունից կամ որ ոլորտից»:
Սա բարդ եւ ծանր աշխատանք է, որ ստիպված է անել ԱԱԾ-ն: Սակայն Հայաստանի իշխանությունները եւ հատուկ ծառայությունները պարտավոր են անտրտունջ եւ առանց վրիպումների կատարել այդ աշխատանքը, քանի որ այս ամենը տեղի է ունենում իրենց մեղքով:
ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկացավ, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքական վերադասավորումների հարցը, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը:
Երաժիշտ Վահան Արծրունին նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել, որտեղ ոմն Գրիգոր նրան հարցեր է տվել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին:
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մահացած ծննդկանների մասին սկանդալային հայտարարության եւ իր զավեշտալի նախաձեռնությունների աղմուկը դեռ չմարած, կրկին հայտնվել է քննադատության թիրախում։ Պատճառը նոր «հանճարեղ» գաղափարն է՝ առողջապահության ոլորտի կոռուպցիայի օրինականացումը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան, կարծես պատճառ է դարձել, որ հայաստանյան մեկ այլ ընկերություն, բանան ներկրի Հայաստան:
Մաշտոցի հարկային տեսչությունում նոր սկանդալ է հասունանում: Պարզվել է, որ երբեմնի պետ Հրանտ Կարապետյանը՝ Կովալենկո Շահգալդյանի փեսան, տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որը զբաղված է եղել փող հավաքելով:
«Մեր տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդգրկվելու է Սյունիքի ռեյտինգային ցուցակում՝ անկասկած այդ մարզում ունենալով ընտրվելու ամենաբարձը շանսը: Հայրենի իշխանությունների ջանքերով, փաստորեն, մեր հերոսներին կարոտելու հնարավորություն չենք ունենա»:
Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ վիճաբանություն է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ 22 խցի երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Երկուսի վիճակն էլ երեկ ծանր էր: Թե ինչն է եղել պատճառը, դեռեւս պարզել չհաջողվեց:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի հարցերին:
Ականջակալներն առանց լրալիցքավորման ավտոմատ ռեժիմով կարող են աշխատել մինչև 14 ժամ: Այն դեպքում, երբ լիցքավորումը լիովին սպառվում է, գաջեթից կարելի է օգտվել սովորական աուդիոլարի միջոցով: Ականջակալները հանդերձված են ակտիվ աղմուկաճնշման համակարգով: Գաջեթը մատչելի է երկու գույնով. մոխրագույն և սև, գինը 499 դոլար է:
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (64-4, 53) և անհաղթահարելի Էնթոնի Ջոշուան ապրիլի 29-ին «Ուեմբլի» մարզադաշտում կպայքարեն IBF տիտղոսի համար:
Օգտատերերը կարող են հեռարձակումը գործարկել՝ սեղմելով հավելվածի հատուկ կոճակը, որը կհայտնվի դրա նորացումից հետո: «Կենդանի» տեսագրությունը կսահմանափակվի մեկ ժամով: Ըստ որում այն չի պահպանվում սերվերներում, ուստի տեսահոլովակը կրին նայել հնարավոր չէ:
Նոր տարին մոտենում է, ինչը նշանակում է, որ տունը զարդարելու մասին մտածելու ժամանակն է: