Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպում են ամենատարբեր խավի ներկայացուցիչներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկացավ, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքական վերադասավորումների հարցը, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը:

Պաշտպանության նախկին նախարարը, ինչպես իր մյուս զրուցակիցների դեպքում, Վարդան Օսկանյանին եւս հստակ չի ասել, թե երբ է պատրաստվում քաղաքականություն մտնելու մասին հայտարարություն անել, բայց միաժամանակ ակնարկել է, որ կուսակցաշինական աշխատանքներ է կատարում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝վերջին շրջանում Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպում են ամենատարբեր խավի ներկայացուցիչներին՝ հիմնական ազատամարտի մասնակիցներին, եւ փորձում են նրանց համոզել՝ դառնալու Սեյրան Օհանյանի թիմի ներկայացուցիչները: Իսկ թե ինչ թիմ է, ինչ անունով, ուր է գնալու, դեռ շատ չեն մանրամասնում: «Պիտի սրանց տապալենք». հիմնավորումը հիմնականում սա է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս