
Սառեցրած կիտրոնն ու օգտակար հատկանիշները

Զարմանալի է, սակայն ռեստորաններն ու բուժակները գիտեն, թե ինչպես է պետք օգտագործել կիտրոնը՝ առանց որևէ մասնիկ դուրս նետելու:
Ինչպե՞ս օգտագործել ամբողջական կիտրոնը՝ առանց ավելցուկներ թողնելու:
Պարզապես մաքուր կիտրոնը տեղադրեք սառցախցիկը, ապա, երբ կիտրոնը սառչի, քերեք ափսեի մեջ: Ստացված փաթիլները լցրեք ձեր կերակուրների մեջ:
Փաթիլներն ավելացրեք աղցաններին, պաղպաղակին, ապուրին, մակարոններին, գինուն, նույնիսկ՝ վիսկիին:
Ձեր կերակուրները յուրահատուկ համ կստանան, որը, ամենայն հավանականությամբ, նախկինում երբևէ չեք զգացել:
Եթե մտածում եք միայն վիտամին C-ի մասին, ապա պետք է նշենք, որ կիտրոնի կեղևն ավելի շատ վիտամին C է պարունակում, քան միջուկը:
Սակայն հիմա, ամբողջական կիտրոնը սառեցնելով, ապա և կերակուրներին ավելացնելով՝ կկարողանաք կիտրոնից ստանալ բոլոր օգտակար հատկանիշները:
Կիտրոնի կեղևն ունի վերականգնող հզոր հատկանիշներ, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը