«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն պլանավորում այցելել տարածաշրջան». Ուորլիք

Մենք չենք պլանավորում շտապ այց կատարել տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին եղել է տարածաշրջանում, բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։

«Եթե դա արդյունք տա, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի այցելել տարածաշրջան»,- ասել է Ուորլիքը։

Դեսպանը ևս մեկ անգամ նշել է, որ իր պաշտոնից հրաժարական կտա դեկտեմբերի 31-ին, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի մոտ ժամանակներս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031