«Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով եւ քաղաքացի` պետականության խորին ըմբռնումով»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով եւ քաղաքացի` պետականության խորին ըմբռնումով: Նա արժանապատվորեն ծառայեց մեր երկրին ու ժողովրդին` իր պրոֆեսիոնալիզմը, հարուստ գիտելիքներն ու փորձն անմնացորդ ի սպաս դնելով հայրենիքին:

Խորապես ցավակցում եմ Արմեն Երիցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031