
Կլիչկոն և Ջոշուան կհանդիպեն ապրիլի 29-ին, «Ուեմբլիում»

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (64-4, 53) և անհաղթահարելի Էնթոնի Ջոշուան ապրիլի 29-ին «Ուեմբլի» մարզադաշտում կպայքարեն IBF տիտղոսի համար:
Ըստ Վլադիմիրի խոսքերի՝ նա գիտակցում է, թե որքան ուժեղ է իր մրցակիցը:
«Անհամբերությամբ սպասում եմ այդ մենամարտին: Ամբողջ աշխարհի իմ երկրպագուներն այն արդեն անվանել են տարվա մենամարտ: Ինձ սպասվում է մենամարտ մի մարզիկի հետ, ում ես համարում լավագույնը երիտասարդ բռնցքամարտիկների շրջանում: Երիտասարդությունն՝ ընդդեմ փորձի. ես պատրաստ եմ մարտահրավերին»,- ասել է Կլիչկոն:
Իր հերթին՝ Ջոշուան այս մենամարտն անվանել է ամենախոշորն իր կարիերայում, իսկ Կլիչկոյին մասին խոսելիս նրան կոչել է «սպորտի լեգենդ»: