Մաշտոցի հարկային տեսչությունում նոր սկանդալ է հասունանում. կիզակետում Կովալենկո Շահգալդյանի փեսան է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մաշտոցի հարկային տեսչությունում նոր սկանդալ է հասունանում: Պարզվել է, որ երբեմնի պետ Հրանտ Կարապետյանը՝ Կովալենկո Շահգալդյանի փեսան, տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որը զբաղված է եղել փող հավաքելով:

Այն անվանել են «կոոպերատիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների եւ ֆունկցիաների վրա են գրանցված եղել: Այս բաժինը բացահայտվել է Մաշտոցի հարկային տեսչության աշխատողի՝ կաշառքի գործով ձերբակալությունից հետո:

Մեր տեղեկություններով՝ ապօրինի բաժնի աշխատակիցներին այժմ ստիպում են դիմումներ գրել, իսկ նրանք պատահական մարդիկ չեն, մեկը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանի սանիկն է, մյուսը՝ ընկերոջ որդին: Հենց այս պատմության պատճառով Հրանտ Կարապետյանին տեղափոխեցին Գավառ՝ հարկային տեսչության պետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս