Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր ամբողջ աշխարհում Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխարինումը լիովին դադարեցնելու մասին, ինչը կապված է արդեն փոխարինված սարքերի բռնկման դեպքերի հետաքննության հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) 7 արտադրողների կաթնաշոռների անվտանգությունը պարզելու նպատակով կիրականացնի անհրաժեշտ գործողություններ և հանրությանը կտեղեկացնի արդյունքների մասին:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Հարությունը վերադարձել է իր քաղաքացիական կյանքին: Ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և անցել ապագայի հետ կապված պլանների իրագործմանը: Հերոս տղայի պլաններն առաջին հերթին՝ կապված են որակյալ կրթություն ստանալու և լավ աշխատանք գտնելու հետ: Հարությունն իրեն այլ երկրում չի պատկերացնում, ասում է՝ օտար երկրում կարող է միայն հանգստանալ:
Կոլումբիացի ֆուտբոլիստի մայրը՝ Մարիա Դել Պիլար Ռուբիոն, հաղորդել է, որ անհայտ մարդիկ սպառնում են Խամեսին և իրենց ընտանիքին: Սկզբում ինչ-որ մեկը վիրավորել է կիսապաշտպանին Թվիթերում, հետո կնոջն ուղարկել են մի տուփի լուսանկար՝ լցված զենքերով և ռազմամթերքով: Ինչպես հաղորդում է Marca-ն, ուղեկցող գրության մեջ ասվում է, որ շատ շուտով Ռոդրիգեսը կմեռնի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում իր տեսակետը հայտնել քաղաքական ուժերի համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, որոնք վերաբերում են ստորագրված ընտրացուցակերի հրապարակմանը և ընտրական ողջ գործընթացի տեսանկարահանմանը:
Կոտայքի մարզում Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին այսօր ժամը 15։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Ադիբեկյանը իր վարած Nissan մակնիշի 34 ZR 653 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հովակիմյանի վարած ЗИЛ մակնիշի 431 LO 68 համարանիշի ավտոմեքենային։
Հայփոստի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին աշխատակիցները՝ նշելով, որ սա արդեն իրենց երկրորդ գործադուլը կլինի։
Հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանն առաջիններից էր, ով ընդունեց թշնամու գնդակը եւ հերոսաբար ընկավ հանուն ընկերների, հանուն նրա, որ այլեւս երբեք թշնամու ոտքը չլինի իր ազատագրած հողի վրա: Թիվ 78 դպրոցում, որտեղ սովորել էր հերոսը, բացվել է նրա անունը կրող դասասենյակ: Միջոցառումից անմիջապես հետո գնացինք նրանց տուն, որտեղ մեզ դիմավորեց Սասունի հայրը՝ Ֆահրադ Մկրտչյանը, ծանոթացրեց մայրիկի՝ Նարինե Կիրակոսյանի հետ եւ առաջարկեց զրուցել նրա հետ: Բայց քանի որ գնացել էինք զրուցելու նաեւ հայրիկի հետ, խնդրեցի, որ նա էլ մասնակցի զրույցին, ասաց՝ մայրն է, թող նա պատմի:
Քիչ հետո Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կմեկնարկի 2018թ. Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը:
ԱԻԿ-ի 17-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակին արդեն անվանել են նոր Իբրահիմովիչ: Զլատանն ինքը համաձայն է մեծամասնության կարծիքի հետ. «Ես տեսել եմ նրան գործողության մեջ: Նա հոյակապ է»:
«Իշխանություններն արդեն հասկանում են, որ երկրի ներքին ռեսուրսները բացարձակապես բավարար չեն երկրի ներքին կայունությունը պահպանելու և անվտանգությունն ամրապնդելու համար, և դրա համար պակասում են շատ լուրջ արտաքին ռեսուրսներ»։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ: Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ: Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ:
Մրցավարն ապրում է Մեծ Մանչեսթեր կոմսությունում, որն իր մեջ ներառում է 10 մունիցիպալ շրջան և 2 քաղաք: Այդ թվում՝ Մանչեսթերը, որտեղ ծնվել է Թեյլորը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանն արդեն միլիոն ժողովրդով պետություն չէ, այլ մեծ շուկայի մաս, որն ունի 200 միլիոն մարդկանցով տարածք:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների կատարման նպատակով հոկտեմբերի 12-ի ժամը 00.00-ից մինչև ժամը 6-ը՝ երկու ուղղություններով, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում:
Կյանքից հեռացել է ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հարություն Արտաշեսի Թերզյանը։
Ամեն տարի Բրիտանական «Daily Mail» թերթը ներկայացնում է իր վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հեռուստատեսային երկրորդ բանավեճից հետո հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին գերազանցում է 5 տոկոսով:
«Ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին բոլորի համար հայտնի ճշմարտությունը, որ ՀՀԿ-ն, հավատարիմ մնալով իր գործելաոճին, կանգ չի առել՝ մարդկանց ահաբեկելու միջոցով փոխելու քվեարկության արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:
Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի նշանավոր «Բո-Ռիվաժ» հյուրանոցի հանդիսությունների սրահում հոկտեմբերի 10-ին տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության շրջանակում առաջիկա 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ն աշխավախումբ կուղարկի Մարս:
Քիչ առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպումը:
Վարկանիշի վերջնամասում գտնվում են Նիգերը, Չադը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մալին եւ Սոմալին: Բոլոր այս երկրներում աղջիկները վաղ են ամուսնանում եւ վաղ են երեխաներ ունենում, նրանք հաճախ են մահանում ծննդաբերելիս եւ հազվադեպ են կրթություն ստանում:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.37-ին տեղեկություն է ստացվել, որ մասին, որ Կիրանց գյուղից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին շրջվել է բեռնատար, նկատվում է ծուխ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ռաշեդ ալ Խաջավին ծնվել է Նորվեգիայում, պաղեստինյան ընտանիքում: Նա հայտնի է դարձել YouTube-ում տեղադրված տեսագրությունների շնորհիվ, որոնք տպավորել են թուրինյան ակումբի ղեկավարներին:
Շուրջ 14 ժամ տևած վիրահատությանը մասնակցում էր բժիշկների և բուժսպասարկող անձնակազմի շուրջ 60 հոգանոց թիմ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 13-ին կդիտարկի Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշին 5 տարի ժամկետով ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը:
Հարցին, թե ինչպե՞ս կվերաձևակերպվի Վրաստանի արտաքին քաղաքականությունն այս ընտրություններից հետո, Մենագարիշվիլին պատասխանեց, որ բեկումնային փոփոխություններ չեն լինելու։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ, որտեղ մասնակցել է նոր վերանորոգված Սբ Աստվածածին եկեղեցու վերաօծման եւ մի շարք նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողություններին: