Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մրցավարը կլինի Մանչեսթերից

Էնթոնի Թեյլորն ընկել է ճնշման տակ դեռ մինչև խաղը:

Մրցավարն ապրում է Մեծ Մանչեսթեր կոմսությունում, որն իր մեջ ներառում է 10 մունիցիպալ շրջան և 2 քաղաք: Այդ թվում՝ Մանչեսթերը, որտեղ ծնվել է Թեյլորը:

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կանցկացվի ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակներում և տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

Թեյլորն աշխատել է 2016-17 մրցաշրջանի 7 խաղերում: 37-ամյա մրցավարը ցույց է տվել 23 դեղին քարտ:

«Լիվերպուլը» հավաքել է 16 միավոր և մրցաշարային աղյուսակում գրավում է 4-րդ տեղը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հետ է 3 միավորով և զբաղեցնում է 6-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս