Օբաման խոստացել է մարդ ուղարկել Մարս
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության շրջանակում առաջիկա 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ն աշխավախումբ կուղարկի Մարս:
Ինչպես փոխանցում է Reuters-ը, Օբաման նշել է, որ արշավախմբի հիմնական խնդիրն է նոր տեխնոլոգիաների միջոցով կառուցել այնպիսի սարք, «որը կկարողանա մարդուն տեղափոխել հեռավոր տիեզերական տարածություններ և ապահովվել նրա կյանքն արտաքին տարածության վրա երկարատև արշավների ընթացքում»:
CNN-ին տված հարցազրույցում Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը նոր առանցքային թիրախ է սահմանել իր տիեզերական ծրագրում, այն է` մարդ ուղարկել Մարս մեկ օրով կամ ավելի երկար ժամանակով`Երկիր վերադառնալու հնարավորությամբ: