Բաժիններ՝

Երևան-Սևան ճանապարհին վթարի է ենթարկվել Ահարոն Ադիբեկյանի դուստրը. shamshyan.com

Կոտայքի մարզում Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին այսօր ժամը 15։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Ադիբեկյանը իր վարած Nissan մակնիշի 34 ZR 653 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հովակիմյանի վարած ЗИЛ մակնիշի 431 LO 68 համարանիշի ավտոմեքենային։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայր ժամանած Աբովյանի հվանդանոցի շտապօգնության բժիշկները վարորդին և ուղևորուհուն տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Ադիբեկյանը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն է, և հայրը նույնպես ժամանել էր վթարի վայր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս