Բաժիններ՝

Իբրահիմովիչը Մինո Ռայոլայի միջոցով խորհուրդ է տվել «Յուվենթուսին» և ՊՍԺ-ին՝ ձեռք բերել նոր Զլատանին

«Մանչեսթեր Յունայթեդի» մասին չի էլ մտածել:

ԱԻԿ-ի 17-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակին արդեն անվանել են նոր Իբրահիմովիչ: Զլատանն ինքը համաձայն է մեծամասնության կարծիքի հետ. «Ես տեսել եմ նրան գործողության մեջ: Նա հոյակապ է»:

Ինչպես հայտնի է դարձել Tuttosport-ին, Զլատան Իբրահիմովիչն իր գործակալ Մինո Ռայոլայի միջոցով կապվել է «Յուվենթուսի» և ՊՍԺ-ի հետ և իր նախկին ակումբներին խորհուրդ է տվել հետևել Իսակին:

Աֆրիկյան ծագմամբ շվեդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան», «Լիվերպուլը» և «Լեսթերը»: Այդ մասին հաղորդում է The Sun-ը:

Իսակը 17 տարեկանում արդեն խաղում է Շվեդիայի մինչև 21 տարեկանների հավաքականում:

Շվեդիայի 2016թ. մրցաշրջանի առաջնությունում Ալեքսանդրն անցկացրել է 18 խաղ և խփել է 6 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս